Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իսակովի պողոտայում մեքենան բախվել է բետոնե պատնեշին. կա չորս վիրավոր

Իսակովի պողոտայում մեքենան բախվել է բետոնե պատնեշին. կա չորս վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում փետրվարի 17-ին խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Lada Priora մակնիշի 81 SX 008 պետհմարանիշով ավտոմեքենան բախվել է գազի հաշվիչին և ճնշման կարգավորիչին, այնուհետև բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով 1996 թ. ծնված Մ. Ս.-ը հոսպիտալացվել է, իսկ 1997 թ. ծնված Է. Օ.-ը, Ս. և Խ. Կ.-երը տեղի ուժերով տեղափոխվել՝ «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները փակել են գլխավոր գազի կայանից դուրս եկող խողովակի փականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]