Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կանանց բիաթլոնի մասս-սթարտում Օլիմպիական խաղերի չեմպիոն է Սլովակիայի ներկայացուցիչը

Կանանց բիաթլոնի մասս-սթարտում Օլիմպիական խաղերի չեմպիոն է Սլովակիայի ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց բիաթլոնի (մասս-սթարտ) 12,5 կմ չեմպիոնը Սլովակիայի ներկայացուցիչն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փհենչհանում շարունակվող ձմեռային Օլիմպիական խաղերում կայացան կանանց բիաթլոնի մասս-սթարտի 12,5 կմ տարածությունն առաջինը հատեց սլովակ Անաստասիա Կուզմինան: Նա տարածությունը հատեց 35 րոպե 23.0 վայրկյանում: Երկրորդ տեղում բելառուս Դարյա Դոմրաչևան է (35:41.8 արդյունք), իսկ եռյակը եզրափակեց Նորվեգիան ներկայացնող Տիրիլ Էկհոֆը (35:50.7 արդյունք):

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]