Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սփյուռքի նախարարությունում տեսակապով հանդիպում է կազմակերպվել Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սփյուռքի նախարարությունում տեսակապով հանդիպում է կազմակերպվել Ավստրիայի 
հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում փետրվարի 17-ին տեղի ունեցավ տեսակապով հանդիպում Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարի խորհրդական Կարեն Գալոյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը,  «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Էդուարդ Եսայանցը, նախարարության աշխատակիցներ:

Ավստիայի հայ համայնքից հանդիպմանը մասնակցում էին Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության նախագահ Վահագն Ամիրջանյանը, վարչության փոխնախագահ Էդուարդ Ֆրանգուլյանը, «Հովհաննես Շիրազ» դպրոցի փոխտնօրեն Մարինե Սադոյանը, վարչության անդամներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորեց Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտերի 100, Երևանի 2800 ամյակներների միասնաբար նշումը, համաեվրոպական խաղերի պատշաճ անցկացումը, Սփյուռքի նախարարության ծրագրերին համայնքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:  Նախարարը նշեց, որ այս տարի տեղի կունենան լրագրողների ու ճարտարապետների համաժողովները, երիտասարդների համահայկական հավաքը, որոնց նպատակն է Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք կապերի սերտացումը, փոխճանաչողությունն ու համագործակցության ընդլայնումը: Նախարարը հորդորեց համայնքի ներկայացուցիչներին ստեղծելմասնագիտական  ընկերակցություններ, դառնալ համահայկական մասնագիտական ցանցերի անդամ: «Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ընթացքում քննարկված բազում  հարցերից այսօր կցանկանայի առանձնանցել երկուսը՝ հայրենադարձության գործընթացի կազմակերպումը և սահմանապահ գյուղերին աջակցության ծրագիրը, որն անցած տարի նախաձեռնեց Սփյուռքի նախարարությունը: Լիահույս եմ, որ այս երկու ուղղություններով համայնքում աշխատանքներ տարվում են: Ուրախ եմ նաև, որ համայնքը սկսել է համահայկական հարցերը քննարկել միասնաբար»,-նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության նախագահ Վահագն Ամիրջանյանը տեղեկացրեց, որ սերտորեն համագործակցում են Ավստրիայի հայկական միությունների հետ և պատրաստվում են համատեղ նշել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և  Երևանի հոբելյանները: Նա անդրադարձավ նաև մեկօրյա դպրոցների դասագրքերի սակավության, «Հայերենը՝ որպես օտար լեզու» ձևաչափով դասագրքերի բացակայության խնդիրներին: Այդ կապակցությամբ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համագործակցելով Կրթության և գիտության նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ՝ այս խնդիրները լուծումներ կստանան, և աշխատանքներ արդեն տարվում են:

«Հովհաննես Շիրազ» դպրոցի փոխտնօրեն Մարինե Սադոյանը շեշտեց, որ դպրոցը համագործակցում է նախարության հետ, ակտիվորեն մասնակցել է նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությանը, իսկ այս տարի դպրոցի աշակերտները կմասնակցեն նաև նախարարության մյուս ծրագրերին:

Ներկայացնելով «Իմ Հայաստան» փառատոնը՝ Էդուարդ Եսայանցը հույս հայտնեց, որ փառատոնին կմասնակցի նաև Ավստրիայի «Անի» երգչախումբը:

Այնուհետև տեսակապով հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանում ներդրումներին, բարենպաստ բիզնես միջավայրին, երկքաղաքացիության խնդիրներին առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]