Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիա կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ավստրիացի գործընկերների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փետրվարի 12-ին հայկական պատվիրակությանը հյուրընկալել էԱվստրիայի կայուն զարգացման նախարարության գլխավոր քարտուղար Յոզեֆ Պլանկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2015 թվականին Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրին վերաբերող հարցեր:  Յոզեֆ Պլանկըվերահաստատել է ավստրիական կառավարության պատրաստակամություննաջակցել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին:

Այցի շրջանակում փետրվարի 13-ին պատվիրակության անդամներն այցելել ենԱվստրիայի «Ագրար-Մարկտ» ՊՓԲԸ: Ընկերության գլխավոր տնօրենի Գյունտեր Գրիզմայերի հետ քննարկվել են գյուղատնտեսական միավորումների միասնական ռեգիստրի ստեղծման, տարածքների քարտեզավորման, կենդանիների նույնականացման մեխանիզմների ներդրման հարցերում ավստրիական փորձիկիրառման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաևգյուղատնտեսական արտադրանքի պիտակավորման, գյուղատնտեսությանոլորտում ներգրավված տնտեսվարողների իրազեկվածության մակարդակիբարձրացմանը և այլ հարցերի:

Նույն օրը  Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էԱվստրիայի գյուղատնտեսական պալատի նախագահ Հերման Շուլթեսի հետ: Հանդիպման ընթացքում  ներկայացվել է Ավստրիայի տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների ինքնակազմակերպման համակարգը, երկրում գործող տարածքային պալատների ու կոոպերատիվների գործունեության և պետական կառույցների հետ համագործակցության եզրերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել նաև Ավստրիայի զարգացման գործակալության տնօրեն Մարտին Լեդոլթերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է գործակալության միջոցով Ավստրիայի կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված նախագծերի արդյունավետությունը: Առաջարկվել է ընդլայնել համագործակցությունը` հաշվի առնելով Ավստրիայի գյուղատնտեսության ոլորտումգործող ինստիտուցիոնալ կառույցների փորձը, մասնագետներրիվերապատրաստման և գյուղատնտեսական կրթության բարձրացմանհեռանկարները:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ներքին Ավստրիայի և Բուրգենլանդի ֆերմաներ, գյուղատնտեսական բնագավառում մասնագետներ պատրաստող և վերապատրաստող ակադեմիաներ, գինեգործական և մրգագործական գործարաններ, ագարակներ և տնկարաններ, հանդիպումներ ունեցել գյուղատնտեսական սարքավորումների և գյուղատնտեսական լոգիստիկ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, ծանոթացել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացող ապահովագրական ընկերության գործունեությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]