Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում հաղթել է Շվեյցարկան «Սիերեի»-ն

«Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում հաղթել է Շվեյցարկան 
«Սիերեի»-ն

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսյան հավաքի ընթացքում իր հերթական հանդիպումն անցկացրեց «Գանձասար-Կապան»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախապես հայտնի էր, որ փետրվարի 17-ին «Գանձասար»-ը մրցելու է Մոսկվայի «Լոկոմոտիվի» դուստր ակումբի՝ «Կազանկայի» հետ, բայց խաղից մեկ օր առաջ ռուսական կողմը հրաժարվել է հանդիպում անցկացնելուց, իսկ «Գանձասար-Կապանն» էլ խաղային օրը չկորցնելու նպատակով ստուգողական հանդիպում անցկացրեց Շվեյցարիան ներկայացնող «Սիերեի» հետ:

Խաղն ավարտվեց կապանյան թիմի հաղթանակով՝ 7-1 հաշվով։ Առաջին կեսում հաշիվը բացեց Դմիտրի Յաշինը, իսկ երկրորդ կեսում աչքի ընկան Վարդան Պողոսյանը, դուբլ ձևակերպեց Գևորգ Նռանյանն ու փորձաշրջան անցնող Դավիթ Վիրիկոմը, մեկ գնդակ էլ հեղինակեց պոտենցիալ նորեկ՝ բոսնիացի կիսապաշտպան Հարուն Վելիչը։

Կապանյան թիմը փետրվարի 18-ին էլ ստուգողական հանդիպում կանցկացնի և կմրցի Կիպրոսը ներկայացնող «Այա Նապա» թիմի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]