Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի թերակղզու հարակից հանգստյան գոտու տարածքում փետրվարի 17-ին քաղաքացի է անհետացել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ անհետացել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը և կրակայրիչը:

Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաև լճի հատակը ափից մինչև 40 մ հեռավորության վրա: Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ