Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դահուկավազքի կանանց փոխանցումավազքի օլիմպիական չեմպիոնները նորվեգներն են

Դահուկավազքի կանանց փոխանցումավազքի օլիմպիական չեմպիոնները նորվեգներն են

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց դահուկավազքի փոխանցումավազքում հայտնի են չեմպիոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դահուկավազքի կանանց փոխանցումավազքի 4х5 կմ տարածությունն առաջինը 51:24.3 արդյունքով հաղթահարեցին նորվեգները: Երկրորդ տեղում Շվեդիայի հավաքականն է, որը առաջին տեղին զիջել է միայն 2 վայրկյանով (51:26.3): Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ նվաճեցին «օլիմպիական մարզիկները Ռուսաստան»-ից:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]