Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գերմանիայի արևմուտքում մոտ 30 հոգի է տուժել բնակելի շենքում բռնկված հրդեհից

Գերմանիայի արևմուտքում մոտ 30 հոգի է տուժել բնակելի շենքում բռնկված հրդեհից

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արևմուտքում մոտ 30 հոգի է տուժել բնակելի շենքում բռնկված հրդեհից: Հրդեհը բռնկվել է գերմանական Հյուսիսային Ռայն-Վեսթֆալեն երկրամասի Ռեկլինգհաուզեն քաղաքի բնակելի շենքերից մեկում:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում են քաղաքի հրշեջ-փրկարարների ծառայությունից:

Հրդեհի պատճառով 29 հոգի տուժել է, այդ թվում՝ 9 երեխա:

Հրդեհը բռնկվել է բնակելի շենքում՝ աստիճանավանդակի վրա: Կրակը մարել է հրշեջ-փրկարարական ծառայության մոտ 60 աշխատակից:

Հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ  20 հոգի, ովքեր թունավորվել են գազից: Պատճառը անհայտ են, իրականացվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]