Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշոտ Ղուլյանը Մարտակերտում մասնակցել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

Աշոտ Ղուլյանը Մարտակերտում մասնակցել է Արցախյան շարժման 30-ամյակին 
նվիրված հանդիսավոր նիստին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթից՝ ավելացնելով, որ մինչ միջոցառման մեկնարկը կենտրոնի նախասրահում կազմակերպված էր Արցախյան շարժման թեմատիկայով լուսանկարների ցուցադրություն: Այնուհետև կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ելույթներով հանդես են եկել Արցախյան շարժման ակտիվիստներ Ժորա Առաքելյանը, Գառնիկ Իսրայելյանը, 1988-ի փետրվարի 20-ի հանրագումարի մասնակից Լենա Ղահրամանյանը: Ելույթով հանդես է եկել նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա շնորհավորեց ներկաներին՝ շարժման 30-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով Մարտակերտի դերը Արցախյան շարժման և հետագա հաղթանակի գործում: Միջոցառման 2-րդ մասում համերգային ծրագրով հանդես են եկել Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի երաժիշտները:

Հանդիսավոր նիստին ներկա էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Սերգեյ Հարությունյանը, շարժման ակտիվիստներ, ՊԲ սպաներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ուսուցիչներ, աշակերտներ և հյուրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]