Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կանադայի հոկեյի հավաքականն 8 տարվա մեջ առաջին անգամ պարտությունն է կրել Օլիմպիական խաղերում

Կանադայի հոկեյի հավաքականն 8 տարվա մեջ առաջին անգամ պարտությունն է կրել Օլիմպիական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տափողակով հոկեյի Կանադային հավաքականը անսպասելի պարտություն է կրել Փհենչհանի Օլիմպիական խաղերի խմբային փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փհենչհանի-2018 տափողակով հոկեյի A խմբի հերթական խաղում Կանադայի հավաքականը մրցում էր Չեխիայի հավաքականի հետ: Օլիմպիական չեմպիոնները զիջել են Չեխիայի հավաքականին բուլիտներով` 2:3 հաշվով: 

A ենթախմբում երկու տուրերից հետո առաջատարը Չեխիայի հավաքականն է, որն ունի 5 միավոր: Երկրորդ տեղում Կանադան է 4 միավորով: Ոչ մի միավոր չունեն Հարավային Կորեայի և Շվեյցարիայի հավաքականները:

Կանադայի հոկեյի տղամարդկանց հավաքականը 2010 և 2014 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]