ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է Երվանդ Քոչարի հեղինակած՝ Իսահակյանի դիմաքանդակը
13:22, 17 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է Երվանդ Քոչարի հեղինակած՝ Ավետիք Իսահակյանի դիմաքանդակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երվանդ Քոչարի թանգարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Իսահակյանի դիմաքանդակը չենք կարողանում գտնել: Գուցե այս խնդիրը բարձրաձայնելով` կարողանանք ինչ-որ տեղ հայտնաբերել այն»,-ասաց նախարարն ու հույս հայտնեց, որ ինչ-որ տեղից որևէ մեկը կարձագանքի:
Քոչարը քանդակը կերտել է Վենետիկում 1922-1923 թթ.:
Լուսանկարը` Երվանդ Քոչարի թանգարանի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում