Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման

Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման

ԵՐԵՎԱՆ,  17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է  ցմահ ազատազրկման 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ իրականացնողների հետ կապեր ունենալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Դատավճիռը հաջորդել է մեկ այլ թուրքական դատարանի՝ թուրքական և գերմանական արմատներով լրագրող  Դենիզ Յուջելին ազատ արձակելու որոշմանը: Վեց լրագրողներ մեղավոր են ճանաչվել իսլամական քարոզիչ  Ֆեթուլլա Գյուլենի հետ կապեր ունենալու համար: Գյուլենը մեղադրվում է հեղաշրջման ձախողված փորձ կատարելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանության մի շարք խմբեր` ներառյալ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ, դատապարտել են Թուրքիայի դատարանի այդ դատավճիռը` որպես լրատվամիջոցների ազատության խախտում: «Այդ խիստ դատավճիռը անընդունելի և աննախադեպ հարձակում է Թուրքիայում խոսքի և մեդիայի ազատության վրա»,-ասել են ՄԱԿ-ի խոսքի ազատության վերաբերյալ հատուկ զեկուցողը և ԵԱՀԿ-ի Եվրոպայում մեդիայի  անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչը:

Դատապարտված լրագրողներն են Նազալի Իլիկակը, Ահմետ Ալթանը, Մեհմետ Ալթանը, Ֆեվցին Գրինչին, Յակուբ Սիմսեկը և Շուկրու Տուգրուլ Օզզենգուլը:

Հեղաշրջման փորձից  հետո Թուրքիայի իշխանությունները դատապարտել են ավելի քան 50 000 մարդու և հեռացրել մոտ 150 000 հանրային ծառայողների` այդ թվում լրագրողների, ուսուցիչների, ոստիկանների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]