Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու կհամարվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու պահից

Արմեն Սարգսյանը պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու կհամարվի ՀՀԿ-ի կողմից 
առաջադրվելու պահից

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Սարգսյանը պաշտոնապես  Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու կհամարվի այն պահից, երբ Հայաստանի hանրապետական կուսակցությունը առաջադրի նրա թեկնածությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը: «Նա պաշտոնապես Հանրապետության նախագահի թեկնածու կհամարվի այն պահից, երբ կուսակցությունը կառաջադրի նրա թեկնածությունը»,- ասաց Կոստանյանը:

Նա հավելեց, որ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մինչ այդ ՀՀԿ-ն պետք է առաջադրի նրա թեկնածությունը: «Կարծում եմ` փետրվարի 22-ին կառաջադրեն»,- եզրափակեց Կոստանյանը:

ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ընդունել է նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկը: Մինչ այդ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային շրջանակների հետ Հայաստանում, սփյուռքում և Արցախում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]