1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պենդերեցկին հայ-լեհական բարեկամության խորհրդանիշ է. Քշիշտոֆ Պենդերեցկու գործերը հնչեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Պենդերեցկին հայ-լեհական բարեկամության խորհրդանիշ է. Քշիշտոֆ Պենդերեցկու 
գործերը հնչեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին այն աստիճան նշանավոր գործիչ է,  որ նրա այցը այս կամ այն երկիր լուրջ իրադարձություն է տվյալ երկրի մշակութային կյանքում:  Այս մասին Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում իրականացվող չորրորդ համերգային ծրագրի մեկնարկից առաջ ասաց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

Համերգը տեղի ունեցավ փետրվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այն իրենց ներկայությամբ պատվեցին Քշիշտոֆ Պենդերեցկին և նրա տիկինը` Էլժբիետա Պենդերեցկայան:

«Նա ունի հայկական արմատներ և, ընդունելով դա,  հանդիսանում է հայ-լեհական բարեկամության խորհրդանիշ: Մեզ համար կարևոր է, որ մեծ կոմպոզիտորի ծննդյան հոբելյանական փառատոնը մեկնարկում է մեր երկրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց դեսպանը:

Գործիքային-կամերային երաժշտության երեկոյին Պենդերեցկու ստեղծագործությունները ներկայացրեցին ջութակահարներ Մարթա Կովալչեկը, Վոյցեխ Կոպրովսկին,  Յարոսլավ Նադրզիցկին, դաշնակահար Սոմի Կիմը, «Մեկորե» լարային քառյակը, ալտահար Միխալ Բրիլան, թավջութակահար Կարոլ Մարիանովսկին:

Դաշնակահար Սոմի Կիմի խոսքով՝ ինքն առաջին անգամ 2015-ին է կատարել Պենդերեցկու ստեղծագործությունները: «Կարծում եմ՝ նրա երաժշտությունը զարմանալի է. որքան շատ ես կատարում նրա գործերն, այնքան նոր բան ես հայտնաբերում դրանցում»,-ասաց դաշնակահարը:

Ջութակահար Մարթա Կովալչեկը խոստովանեց, որ Պենդերեցկու երաժշտության մեծագույն երկրպագու է, գնահատում ու շատ է սիրում Պենդերեցկու ստեղծագործությունները: Ըստ Կովալչեկի՝ նա 21-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից է, և Պենդերեցկու գործերն իրեն հնարավորություն են տալիս էքստրեմալ ճանապարհներով արտահայտել իր հույզերը և դրանք փոխանցել երաժշտասերներին:

Փառատոնը մեկնարկել է փետրվարի 13-ին: Փակման համերգային ծրագիրը կանցկացվի փետրվարի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտի 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։ 

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Հայաստան այցի ժամանակ կոմպոզիտորը հայտարարել է, որ «երջանիկ է վերադառնալ տուն»: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևը մեծանուն կոմպոզիտորին է հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]