1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գարնան գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են. շարունակվում են պետական աջակցության ծրագրերը

Գարնան գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են. շարունակվում են 
պետական աջակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա փետրվարին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում  գյուղատնտեսական որոշ աշխատանքներ ավելի վաղ են սկսվել: Մասնավորապես, շարունակվում է պտղատու ծառերի էտը: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` եղանակը գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն չի թողել, և ձմեռացման հետ կապված որևէ խնդիր չի առաջացել:

ՀՀ կառավարության հանձնարարությամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունն  ու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության  ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում են համատեղ աշխատանքներ՝ գարնանացանի աշխատանքների համար ոռոգման  ջրի  պակասի դեպքում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Փոխնախարարը  տեղեկացրել է, որ Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի կշարունակի դիզվառելիքի սուբսիդավորման և գարնանացան մշակաբույսերի սերմացուների տրամադրման ծրագրերը: Բացի այդ, գյուղացիական տնտեսություններն այս տարվանից կարող են օգտվել  նաև կաթիլային համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ինտենսիվ այգիների հիմնման պետական օժանդակության ծրագրերից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]