Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջիջի Հադիդը լուսանկար Է հրապարակել ապագա գովազդային արշավից

Ջիջի Հադիդը լուսանկար Է հրապարակել ապագա գովազդային արշավից

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդն իր Instagram-ում ապագա գովազդային արշավից լուսանկար Է հրապարակել իտալական Versace լյուքս դասի բրենդի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մոդելը հագել Է նախշակար կարճ տաբատ, կարճ կիսավերարկու եւ գլխաշոր, որը բազմաթիվ մեկնաբանողներ որպես հիջաբ են ընըալել եւ հավանություն տվել:

Օգտատերերը Հադիդին գովասանքի խոսքեր են ասել ավանդական մուսուլմանական գլխաշոր կրելու համար: Մոդելն ինքը ոչ մի կերպ չի արձագանքել մեկնաբանություններին. լուսանկարին կից գրության մեջ նա նշել Է, որ իր համար շատ կարեւոր Է մասնակցել այդ գովազդային արշավին: Հադիդի Barocco Istante գլխաշորը Versace Tribute-ի ռետրո հավաքածուի մաս Է կազմում, որը ներկայացնում Է վերջին 25 տարում նորաձեւության տան ուղենիշային մոդելները: Աքսեսուարի գինը Եվրոպայում 360 եվրո Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]