1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հռոմում ներկայացվել է Հայաստանի մասին իտալացի արվեստագետի գիրքը

Հռոմում ներկայացվել է Հայաստանի մասին իտալացի արվեստագետի գիրքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ փետրվարի 13-ին տեղի ունեցավ իտալացի արվեստագետ Ջուզեպպե Կակավալեի «Armenia. Ossip Mandelstam. Dessins» գրքի շնորհանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բանախոսների թվում էին հեղինակ Ջուզեպպե Կակավալեն, իտալացի հայտնի գրող Էրրի Դե Լուկան, արվեստաբան Մարչելլա Կոսուն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Ջուզեպպե Կակավալեն և Էրրի Դե Լուկան ներկայացրեցին Օսիպ Մանդելշտամի նկարագրած Հայաստանը՝ որպես եվրոպական և արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկ:

Ընթերցվեցին Մանդելշտամի՝ Հայաստանին նվիրված բանաստեղծություններ՝ բնագրով, ինչպես նաև հայերենով և իտալերենով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]