Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարարի հետ

Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվող Ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 16-ին երկկողմանի աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում  հայ-ռուսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ նաև Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով:

Կողմերը մասնավորապես քննարկել են տեխնիկական աջակցության և վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման և կադրերի վերապատրաստման հնարավորությունները:

Իր խոսքում ՀՀ ԱԻ նախարարը շեշտեց երկու գերատեսչությունների համագործակցության, ինչպես նաև՝ աղետներին համատեղ դիմակայելու և արձագանքելու կարևորությունը: Նախարար Տոնոյանը Վ. Պուչկովին հրավիրեց մասնակցելու Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը նվիրված «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին, որոնք կկայանան սույն թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը:

ՌԴ ԱԻ նախարարն էլ պատասխան հրավերով Դ. Տոնոյանին առաջարկեց մասնակցել սույն թվականին կայանալիք «Համալիր անվտանգություն-2018» (Комплексная безопасность – 2018) միջոցառմանը, որի ընթացքում հանրությանն են ներկայացվում փրկարարական աշխատանքների համար նախատեսված տեխնիկական միջոցների նորարարությունները. Վ. Պուչկովը հիշեցրեց նաև հաջորդ տարի Իրկուտսկում անցկացվող Հրշեջների և փրկարարների միջև Ուժային բազմամարտի բաց առաջնության եզրափակչին հրավերի մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]