Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գերագույն դատարանը մերժեց Պուտինի առաջադրման դեմ Սոբչակի գանգատը

Գերագույն դատարանը մերժեց Պուտինի առաջադրման դեմ Սոբչակի գանգատը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել Է Վլադիմիր Պուտինին նախագահի թեկնածու գրանցելու դեմ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի գագատը: Հայցվորի այն հայտարարությունը, թե չորրորդ նախագահական ժամկետը հակասում Է Սահմանադրությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները դատարանում համարել են «ներքին համոզմունք», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Վճռի կայացման համար Գերագույն դատարանը ծախսել Է ավելի քան մեկ ժամ: Վերադառնալով՝ դատավոր Նիկոլայ Ռոմանենկովը հայտարարել Է, որ Պուտինի գրանցումը չեղյալ հայտարարելու հիմքեր չկան: Բացի դրանից, դատավորի խոսքով՝ Պուտինի գրանցումը չի խախտում հայցվորի իրավունքները: Սոբչակը հայտարարել Է, թե զարմացած չԷ վճռից. «Գերագույն դատարանում նման հայցի հարուցումը կարող Է կատարվել սոսկ նախագահի թեկնածուի կողմից, ուստի ես որոշեցի օգտվել այդ հնարավորությունից՝ ցույց տալու, թե մեզ մոտ ինչ վճիռներ են կայացնում դատավորները»: «Ես դա անում եմ, որպեսզի ընդգծեմ դատական բարենորոգման կարեւորությունը»,- պարզաբանել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]