Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Die Welt-ի՝ մեկ տարի առաջ Թուրքիայում կալանավորված լրագրողն ազատ Է արձակվել

Die Welt-ի՝ մեկ տարի առաջ Թուրքիայում կալանավորված լրագրողն ազատ Է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը, որ շուրջ մեկ տարի առաջ կալանավորվել Էր Թուրքիայում, ազատ Է արձակվել: Փետրվարի 16-ին այս մասին հայտնել Է նույն հրատարակությունը, որտեղ նա աշխատում Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Յուջելը Թուրքիայում կալանավովել Էր 2017 թվականի փետրվարի կեսերին եւ տեղավորվել մենախցում: Նրան վերագրվել Է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեղադրանք: Թուրքիայում լրագրողի եւ Գերմանիայի մի շարք այլ քաղաքացիների կալանավորումը Անկարայի եւ Բեռլինի միջեւ հարաբերությունների վատացման պատճառ Է դարձել:

Փետրվարի 14-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հույս Է հայտնել, որ լրագրողը «շուտով ազատ կարձակվի»: Ես կարծում եմ, որ այստեղ շուտով շարժ տեղի կունենա»,- հավելել Է վարչապետը: Լրագրողի շուրջն ստեղծված իրադրությունը քննարկվել Է կանցլեր Անգելա Մերկելի եւ Յըլդըրըմի բանակցություններում, որոնք փետրվարի 15-ին տեղի են ունեցել Բեռլինում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]