Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննարկվել է Հայաստանի և Բելառուսի միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Քննարկվել է Հայաստանի և Բելառուսի միջև օդային փոխադրումների ոլորտին 
վերաբերող հարցերի լայն շրջանակ
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ փետրվարի 16-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Իգոր Նազարուկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՔԱԳՎ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ բելառուսական ավիաընկերության կողմից դեպի ՀՀ չվերթների վերսկսման և թռիչքների հաճախականության ընդլայնման, ինչպես նաև հայկական ավիաշուկայում ավիաընկերության դիրքերի ամրապնդման հեռանկարները:

Դեսպան Նազարուկն իր պատրաստակամությունն է հայտնել ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն օդային փոխադրումների ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և զարգացման գործում:

Գլխավոր վարչության պետը ողջունել է «Բելավիա» ավիաընկերության կողմից 2018 թվականի մարտի 25-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթների վերսկսումը՝ ակնկալելով ավիաընկերության կողմից երթուղիների զարգացման նոր ծրագրերի իրականացում:

Հանդիպումը եզրափակվել է հետագա համագործակցության պայմանավորվածությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]