Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալին

Արա Բաբլոյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի 
խորհրդարանական հարցերով տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով  տեղակալ Մանաբու Հորիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են ու ընդլայնվել տարբեր ոլորտներում:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Այս համատեքստում անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխայցերն ու փորձի փոխանակումը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ճապոնիայի ունեցած հավասարակշիռ դիրքորոշումը:

Ազգային ժողովի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրին աջակցելու եւ օժանդակության ծրագրեր իրականացնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս նպաստելու հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով  տեղակալ Մանաբու Հորիին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ իր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Բարձր գնահատելով Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ առկա հարաբերությունների մակարդակը` նա փաստել է, որ Հայաստանը Ճապոնիայի կարեւոր գործընկերներից մեկն է: Ընդգծելով երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը՝ Մանաբու Հորիին պատրաստակամություն է հայտնել նպաստելու միջպետական հարաբերությունների խորացմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]