Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գիրք նվիրելու օրը Հայաստանի գրողների միության անդամները կհանդիպեն մայրաքաղաքի և մարզերի դպրոցականների հետ

Գիրք նվիրելու օրը Հայաստանի գրողների միության անդամները կհանդիպեն 
մայրաքաղաքի և մարզերի դպրոցականների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին Հայաստանի գրողների միության անդամները գրական հանդիպումներ կունենան ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ընթերցասերների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Գրողների միությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ հանդիպումներ է պատրաստել մայրաքաղաքի թիվ 32 հիմնական դպրոցում: Փետրվարի 19-ին աշակերտների հետ հանդիպումներ կունենան անվանի գրողներ, գրականագետներ, թարգմանիչներ»,-ասաց միության նախագահը:

Ինքը՝ Միլիտոնյանը կայցելի նաև Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց: Նույն օրը ՀԳՄ-ի մասնակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կբացվի մանկական գրքի ցուցահանդես:

Այցեր կլինեն նաև մայրաքաղաքից դուրս: Գրողների միությունը գրական բաժանմունքներ ունի նաև Լոռիում և Շիրակում: «Լոռու մեր գրողները կհանդիպեն «Էվրիկա» դպրոցի, նաև թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտների հետ: Իսկ Շիրակում փետրվարի 15-ից սկսած Ն. Ռիժկովի անվան ճեմափողոցում ՀԳՄ Շիրակի բաժանմունքի երիտասարդ ստեղծագործողները գրքեր կնվիրեն անցորդներին: Փետրվարի 16-ին Արևշատ գյուղի միջնակարգ դպրոցում արդեն կայացել է հանդիպում Շիրակի գրողների հետ»,-ասաց Միլիտոնյանը:

Փետրվարի 19-ին կանցկացվի գրական հանդիպում Շիրակի մարզային գրադարանում գրադարանավարների, ընթերցողների, ինչպես նաև Գյումրու թիվ 6 դպրոցի 8-րդ դասարանցիների հետ: Մյուս մարզերում ևս կլինեն հանդիպումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]