Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միլանում ուսանողը թռել Է մետրոյի գծերի վրա՝ փրկելու երեխային

Միլանում ուսանողը թռել Է մետրոյի գծերի վրա՝ փրկելու երեխային

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ իտալացին փրկել Է երեխային, որը Միլանի մետրոյում ընկել Էր ռելսերի վրա: Միջադեպի տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսախցիկը նկարահանել Է, թե ինչպես Է երեխան մոտենում կառամատույցի եզրին եւ ընկնում գծերի վրա: Նրա մայրը եւ մյուս ուղեւորները խուճապահար նետվում են դեպի նա, սակայն միայն երիտասարդն Է թռչում ռելսերի վրա, վերցնում երեխային եւ նրա խաղալիքը, իսկ հետո մագլցում կառամատույց:

Ինչպես հայտնել Է Daily Mirror-ը, փրկված տղայի անունը Մոհամեդ Է, նա երկու տարեկան Է: Պատահարից հետո բժիշկները զննել են նրան, բայց լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել: Նրա փրկարարն ընդամենը 18 տարեկան Է, նրա անունը Լորենցո Պիանացա Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]