Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը քննարկում է եկամտահարկի միասնական և ցածր դրույքաչափ սահմանելու հարցը

Կառավարությունը քննարկում է եկամտահարկի միասնական և ցածր դրույքաչափ 
սահմանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի ցուցումով կառավարությունը քննարկում է սպառումը հարկելու ճանապարհով եկամուտների և կապիտալի հարկային բեռը նվազեցնելու երկարաժամկետ ծրագիր, որը նախատեսվում է իրականացնել եկամտային հարկի միասնական և ցածր դրույքաչափ սահմանելու եղանակով: Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

«Օրինակ, առաջարկելու ենք եկամտային հարկի միասնական ցածր դրույքաչափ: Դա կլինի 20, 21, թե 22 տոկոս, այդ հարցի շուրջ մենք խորքային քննարկումներ ենք իրականացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Անանյանը:

Նա հավելեց, որ, օրինակ, եկամտային հարկի դրույքաչափը 20 տոկոս սահմանելու դեպքում կունենան 72 միլիարդ դրամի բյուջետային եկամուտների կորուստ:  «Հետևաբար, բոլորով միասին պետք է մտածենք, թե որտեղից ենք հայթայթելու այդ կորուստը»,- եզրափակեց փոխնախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]