Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երկնաքարի բեկորը մարսագնացով կվերադարձնեն Մարս

Երկնաքարի բեկորը մարսագնացով կվերադարձնեն Մարս
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսից ընկած երկնաքարի բեկորը մոլորակ կվերադառնա մարսագնացով, որը NASA-ն պատրաստվում Է արձակել 2020 թվականին: Ինչպես փետրվարի 15-ին հայտնել Է Space.com ինտերնետ-պորտալը, երկնաքարը, որը հայտնի Է Sayh al Uhaymir 008 անվանմամբ եւ գտնվել Է 1999 թվականին Օմանի տարածքում, հավանաբար Երկրի վրա Է ընկել Մարսից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փասադինայի (Կալիֆոռնիայի նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մասնագետների կարծիքով՝ երկնաքարը Երկրի վրա Է ընկել Մարսի մակերեւույթի վրա մի այլ խոշոր երկնային մարմնի ընկնելուց հետո:

Այժմ NASA-ի մասնագետներն այդ երկնաքարն օգտագործում են Մարսի գրունտի բաղադրության տարրալուծման գործիքի չափաբերման համար: Երբ մարսագնացը հասնի Մարսի մակերեւույթ, ապարատները գրունտի տարրալուծումից ստացված տվյալները կրկին կհամեմատեն «Էտալոնային նմուշի» ՝ երկնաքարի բեկորի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]