1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աղբահանությունը կիրականացվի բացառապես ինքնածախսածածկման եղանակով

Աղբահանությունը կիրականացվի բացառապես ինքնածախսածածկման եղանակով

ԳԱՎԱՌ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2018 թվականին համայնքներում աղբահանություն իրականացնելու նպատակով իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ կնքվել է 1725 պայմանագիր, ինչի արդյունքում պլանավորված է հավաքագրել 209 միլիոն դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, եթե 2016 թվականին աղբահանության նպատակներով իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից հավաքագրված գումարը կազմել է 80 միլիոն դրամ, 2017-ին՝ 87 միլիոն դրամ, իսկ 2018-ին այն հասնելու է 209 միլիոն դրամի, որից 46 միլիոնը գանձվելու է իրավաբանական, 163-ը՝ ֆիզիկական անձանցից:

«Այս տարվա տեղական բյուջեներում աղբահանության նպատակներով ոչ մի գումար չի ծախսվելու, այլ այն կատարվելու է ինքնածախսածածկման եղանակով: Կարվի հնարավորը, որպեսզի այս ուղղությամբ միջոցները հավաքագրվեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից: Մյուս կողմից էլ, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում, նախատեսում ենք մարտ ամսին անցկացնել սանմաքրման, ապրիլ ամսին՝ համապետական շաբաթօրյակի, մայիս ամսին՝ սանմաքրման, կանաչապատման եւ ծառատնկման աշխատանքներ: Տարվա ընթացքում ծրագրել ենք փակել ապօրինի գործող 9 աղբավայրերը, որոնք չհասցրինք չեզոքացնել նախորդ տարվա ընթացքում: Հավելեմ, որ 2017 թվականին մարզում գործող 138 աղբավայրերից եւ աղբակույտերից քաղաքաշինական փաստաթղթեր ունեին միայն 29-ը, եւ մեզ հաջողվեց փակել կամ չեզոքացնել 100 աղբավայր կամ աղբակույտ»,-ընդգծեց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]