Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառավարության համար ընդունելի չէ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու «Ելք»-ի նախագիծը

Կառավարության համար ընդունելի չէ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու «Ելք»-ի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չի համարում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ելք» խմբակցության օրինագծի ընդունումը:

Ներկայացնելով նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն ընդգծեց, որ նախագծով արվող երկու առաջարկների նպատակադրումը քաղաքացիների մոտ որոշակի տնօրինվող եկամուտների առաջացումն է: «Ես ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ նպատակ էինք մենք հետապնդում, երբ մշակում էինք Հարկային օրենսգիրքը: Ես կցանկանամ նշել երկու կարևորագույն նպատակադրում: Առաջին՝ Հարկային օրենսգիրքը պետք է այնպես մշակվեր, որ կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածում ծառայեր որպես հարկաբյուջետային ամուր և ուժեղ քաղաքականության իրավական փաստաթուղթ, մյուս կողմից՝ պետք է դառնար գործարարության աջակցմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը: Երկրորդ նպատակադրումն այն է, որ Հարկային օրենսգիրքը պետք է նպաստեր կայուն տնտեսական աճին միտված գործարարության աջակցմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Անանյանը:

Նա շեշտեց, որ Հարկային օրենսգիրքը փաստաթուղթ է, որի նպատակը եղել է գործարարությանն աջակցելը և ներդրումային միջավայրի բարելավումը, ինչը կհանգեցնի կայուն տնտեսական աճի ապահովմանը: Նա ընդգծեց, որ դրա համար իրականացվել են մի խումբ բարեփոխումներ, որոնք հանգեցրել են բյուջետային կորուստների, ուստի հարկավոր էր , որ դա փոխհատուցվեր որևէ հարկատեսակի հարկային բեռի ավելացմամբ: «Մենք գնացինք տարրական ճանապարհով: Մենք քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ չպետք է հարկենք կապիտալն ու եկամուտները, այլ պետք է հարկենք սպառումը, իսկ սպառումը կամ պետք է հարկեինք ավելացված արժեքի հարկի, կամ ակցիզային հարկի միջոցով: Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն այն չարյաց փոքրագույնն էր, որը պետք է բերեր բիզնես միջավայրին աջակցմանը, և մենք գնացինք այդ ճանապարհով: Կառավարությունը միտումնավոր գնաց այդ ճանապարհով»,- ընդգծեց ֆինանսների նախարարի տեղակալը:

Դավիթ Անանյանը նշեց, որ «Ելք»-ի կողմից առաջարկված նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետբյուջեն կունենա 32 միլիարդ դրամի կորուստ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]