Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Windows 10-ի «անառիկ» պաշտպանությունը «կոտրանքի» Է ենթարկվել


ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիբեռհանցագործների խմբավորումը հայտնել Է, որ կոտրել Է Windows 10 UWP-ի «անառիկ» պաշտպանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ANTI-MALWARE պորտալը: CODEX խմբավորման անդամները հայտարարել են, որ վարկաբեկված են պաշտպանության բոլոր հինգ մակարդակները:

Windows UWP ունիվերսալ ծրագիրն առավել պաշտպանվածն Էր Microsoft ընկերության բոլոր արտադրանքներից: Սակայն CODEX-ը ներթափանցել Է UWP-ի հիմքով իրականացվող Zoo Tycoon Ultimate Animal Collection խաղ: Նրանք շրջանցել են թվային սահմանափակման բոլոր հինգ ալգորիթմները (DRM կամ digital restrictions management): Հաքերների խոսքով՝ «կոտրանքի» են ենթարկվել այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Arxan-ը, MSStore-ն, UWP-ը, XBLive-ը եւ EAppX-ը:

Ամբողջ պլատֆորմի խոցելիության մասին Է թույլ տալիս ասել DRM-ի բոլոր ձեւերի «կոտրանքը»: Առայժմ պարզ չԷ, թե պաշտպանության նույնական սխեմաներ օգտագործվում են արդյոք այլ հավելվածներում, որոնք իրականացվում են Windows 10 UWP-ի հիմքի վրա:

Կիբեռանվտանգության մասնագետներն ակնկալում են, որ Microsoft-ը շուտով կնորացնի պլատֆորմի պաշտպանության համակարգը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ