1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու նախագծերը կքննարկվեն 
մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության առնչությամբ օրենքների նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, նախագծերը խորհրդարանը դեռ չի ընդունել: Փետրվարի 15-ին նախատեսվում էր խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության առարկա պետք է լինեին Հայոց Ցեղասպանությանն առնչվող նախագծերը։

«Քննարկումը նախատեսված էր, սակայն այն հետաձգվել է: Կարծում ենք, որ մինչ խորհրդարանի գարնանային արձակուրդը՝ մոտ երկու շաբաթից, այդ նախագծերը կքննարկվեն: Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է, ապա կարծում եմ, որ որոշ լրատվամիջոցներ շտապողականություն են ցուցաբերել: Նման որոշում առայժմ թղթի վրա առկա չէ»,-ասաց Մասիս Աբրահամյանը` ավելացնելով, որ խորհրդարանի պատգամավորների շրջանում ներկայացված նախագծերի հետ կապված ընդհանուր առմամբ կա դրական տրամադրվածություն, փորձագետներն ու օրենսդիրները կասկած չունեն, որ նախագծերն ընդունվելու են:

Քրիստոնեական Միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Առաջինը, կարծես Նիդերլանդների խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման 2004 թվականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարության ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դեպքում նախարարի մակարդակով այցելություն և հարգանքի տուրք է նախատեսվում Ծիծեռնակաբերդում:

Հայկական լրատվամիջոցները հղում կատարելով նիդերլանդական Nltimes.nl կայքին, հաղորդել են, որ նախագծերն ընդունվել են, ինչն այդպես չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]