Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Ռուսաստանում iPhone-ի գները կտրուկ իջել են


ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 32 գիգաբայթով iPhone 7 սմարթֆոնի գինը վաճառքի հանվելու պահից իջել Է 40 տոկոսով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Hi-Tech Mail.Ru-ի փորձագետները:

2016 թվականի սեպտեմբերին, երբ սմարթֆոնը Ռուսաստանում հայտնվեց վաճառասեղաններին, դրա մանրածախ գինը կազմում Էր 56 900 ռուբլի: Այժմ այդ մոդելի միջին արժեքը հասել Է 35 հազար ռուբլի հոգեբանական նշագծին:

Ավելի վաղ ՄՏՍ ընկերությունը հայտնել Է, որ 2017 թվականի արդյունքներով սմարթֆոնների վաճառքները 2016 թվականի համեմատությամբ աճել են 6 տոկոսով եւ կազմել 28,4 միլիոն ապարատ, ինչը ռեկորդային ցուցանիշ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ