Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆլորիդայի հրաձիգը քննիչներին պատմել Է, թե ինչն Է դարձել հարձակման պատճառը

Ֆլորիդայի հրաձիգը քննիչներին պատմել Է, թե ինչն Է դարձել հարձակման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլաս Քրուզը, որը հրացանով աշակերտներին գնդակահարել Է Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում, քննիչներին պատմել Է, թե ինչն Է դարձել հարձակման պատճառը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News-ը:

Նա հայտարարել Է, որ ձայներ Էր լսում գլխում, որոնք իրեն ցուցում Էին տալիս հանցագործություն կատարել:

Նրանք, ովքեր ճանաչում են 19-ամյա երիտասարդին, նրան բնութագրում են որպես խնդրահարույց մեկի, որն իրեն շատ միայնակ Էր զգում: Այդ ընտանիքի փաստաբանը, որում տղան հայտնվել Էր խորթ մոր մահից հետո, ասել Է, թե Նիկոլասը խորն ընկճախտի մեջ Էր եւ այցելում Էր հոգեթերապեւտի: Սակայն հետագայում սեանսները դադարեցվել են:

Փետրվարի 14-ին դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ Է դարձել 17 մարդ: Հինգ վիրավորներ, որոնց ընդունել են տեղի հիվանդանոց, գտնվում են կյանքին սպառնացող ծանր վիճակում: Ընդամենը վիրավորվել Է 14 մարդ: Քրուզն ավելի վաղ եղել Է այդ դպրոցի աշակերտ, սակայն հեռացվել Է կարգապահության խախտման պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]