Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիտնականները պատմել են մահացու վտանգավոր հիվանդության հետ մարդու հասակի կապի մասին

Գիտնականները պատմել են մահացու վտանգավոր հիվանդության հետ մարդու հասակի կապի մասին
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխա ժամանակ ցածր հասակ ունեցած մարդիկ առաջացած տարիքում ենթակա են ինսուլտի մեծ ռիսկի: Այս եզրակացությանն են եկել Կոպենհագենի համալսարանի գիտնականները. նրանց աշխատության մասին գրել Է Science daily-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծագումնաբաններն ուսումնասիրել են 1930-ից մինչեւ 1989 թվականը ծնված 7-ից մինչեւ 13 տարեկան 300 հազար երեխաների առողջության վերաբերյալ տվյալները:

Վերլուծությունը ցույց Է տվել, որ այն մարդիկ, որոնց հասակը միջին ցուցանիշից պակաս Է եղել 5-7 սանտիմետրով, առաջացած տարիքում 11 տոկոսով ավելի հաճախ են տառապել իշեմիկ ինսուլտով: Այդ հիվանդությունն արտահայտվում Է ուղեղի արյան շրջանառության խախտմամբ, ինչը հանգեցնում Է ուղեղի բջիջների մահացման:

Հետազոտողները նշում են, որ մարդու հասակը պայմանավորված Է գենետիկայով, մոր եւ մանկան սննդակարգով, վարակներով ու սթրեսներով: Դրանցից մի քանիսը, կարծում են գիտնականները, ազդում են ինսուլտի առաջացման ռիսկի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]