1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոսկե Բուքերյան մրցանակ կհանձնվի վերջին կես դարում դափնեկիր դարձած գրքերից լավագույնին

Ոսկե Բուքերյան մրցանակ կհանձնվի վերջին կես դարում դափնեկիր դարձած գրքերից լավագույնին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկե Բուքերյան մրցանակն առաջին անգամ 2018 թվականի ամռանը շնորհվելու Է այն գրքերից լավագույնին, որոնք վերջին կես դարում դարձել են ամենամյա «Բուքերի» դափնեկիր, որն այս տարի նշում Է իր 50-ամյա հոբելյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին հայտնել Է Press Association գործակալությունը:

Մրցույթը կանցկացվի երկու փուլով: Նախ՝ հինգ մարդուց բաղկացած ժյուրին (գրողներ Ռոբերտ Մաքրամը եւ Կամիլլա Շամսին, պոետ եւ դրամատուրգ Լեմն Սիսեյը, բանաստեղծուհի Հոլլա Մաքնիշը եւ ռադիոհաղորդավար Սայմոն Մայոն) կընտրեն «Ոսկե Բուքերի» անվանակարգված հինգ գիրք: Ցուցակում հայտնվելու համար կպայքարի երբեւիցե Բուքերյան մրցանակի արժանացած 51 գիրք:

Գլխավոր կեսդարյա մրցանակի հինգ անվանակարգորդներից բաղկացած ցուցակը կհայտարարվի մայիսի 26-ին: Ոսկե Բուքերյան մրցանակի դափնեկիրը կորոշվի երկրորդ փուլում ժողովրդական քվեգարկությամբ, որը կշարունակվի մեկ ամիս: Հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 8-ին:

Բուքերյան մրցանակն աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն Է: Ամեն տարի, սկսած 1969 թվականից, (հիմնադրվել Է դրանից մեկ տարի առաջ), մրցանակը հանձնվում Է անգլերեն լեզվով գրող հեղինակին տվյալ տարում Միացյալ Թագավորությունում հրապարակված վեպի համար: 1974 թվականին «Բուքերի» դափնեկիրներ են դարձել միանգամից երկու գրական ստեղծագործություններ:

Տարբեր տարիների պարգեւի դափնեկիրներ են դարձել Սալման Ռուշդին, Բեն Օքրին, Քինգսլի Էմիսը, Ռոդի Դոյլը, Այրիս Մերդոքը: Այն երկու անգամ ստացել են Ջոն Քութզեեն, Փիթեր Քերին եւ Հիլարի Մանթելը: Պարգեւի հինգ դափնեկիրներ՝ Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմերը, Վիդիադհար Նայփոլը, Ջոն Քութզեեն եւ Կաձուո Իսիգուրոն ավելի ուշ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել գրականության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]