Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը թաքնվել էր Կանաչուտ գյուղի ավտոտնակներից մեկի գետնահորում

Մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը թաքնվել էր 
Կանաչուտ գյուղի ավտոտնակներից մեկի գետնահորում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ՔԿԳՎ ծառայողները Արտաշատի բաժնի կողմից ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով 2017 -ի նոյեմբերի 30-ից հետախուզվող Արմեն Խաչատրյանին բերման ենթարկեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի հետքերով մեկնել էին Արարատի մարզի Կանաչուտ գյուղ:

Խաչատրյանը թաքնվել էր գյուղի Այվազովսկու փողոցի տան ավտոտնակում գտնվող գետնահորում: Ոստիկաններին տեսնելով՝ հետախուզվողը փախուստի փորձ է արել, ինչը քրեական հետախույզները կանխել են: Արմեն Խաչատրյանը բերման է ենթարկվել Գլխավոր վարչություն ու ներկայացվել ոստիկանության Արտաշատի բաժին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]