Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թուրքիայի վարչապետի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ցույցերով

Թուրքիայի վարչապետի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ցույցերով
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսն ուղեկցվել է բողոքի ակցիաներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Մամուլի ասուլիսին ներկա լրագրողներից մեկը, ով աշխատում է քրդական BasNews գործակալության համար, ոտքի է կանգնել և պարզել է լուսանկար, որը, նրա համոզմամբ, արվել է Աֆրինում՝ թուրքական զինուժի գործողությունների հետևանքով:

Այս արարքից զայրացած Յըլդըրըմը հայտարարել է, որ լուսանկարը կեղծ է և հորդորել է իրականությունը տեսնելու համար անձամբ այցելել Աֆրին: «Մի փորձեք ազդեցություն գործել այստեղի մարդկանց վրա»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Նախքան ասուլիսը ևս բողոքի ցույց է կազմակերպվել Յըլդըրըմի դեմ:  Կանցլերի գրասենյակի դիմաց հավաքված խումբը հորդորել է գերմանական կողմին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային, ինչպես նաև վերջ տալ Աֆրինի ռազմական գործողություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]