Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից

 Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Ահմեթ Յըլդըրըմը կարող է զրկվել պատգամավորական մանդատից: Պատճառը երկրի նախագահի հասցեին հնչեցված հայտարարությունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին «պալատում գտնվող փադիշահ թափթփուկ» արտահայտությունն անելու համար Մուշի դատարանը նրան օրերս դատապարտել էր 1 տարի և 2 ամիս ազատազրկման: Դատարանի այս որոշումից հետո մեջլիս է ուղարկվել պաշտոնական գրություն նրան պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ:

Ավելի վաղ պատգամավորական մանդատներից զրկվել էին նույն կուսակցության պատգամավորներ Ֆիգեն Յուքսեքդաղը, Նուրսել Այդողանը և Բեսիմե Քոնջան, ովքեր մեղադրվել էին պետության անվտանգությանը սպառնալու մեջ:

Ահմեթ Յըլդըրըմի պարագայում առաջին անգամ պատգամավորը մանդատից կզրկվի երկրի նախագահին վիրավորելու հիմնավորմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]