Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մերկելը հորդորել է Թուրքիային հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին

Մերկելը հորդորել է Թուրքիային հավատարիմ մնալ իրավական պետության 
սկզբունքներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպմանը հերթական անգամ բարձրացրել է այդ երկրում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին ազատ արձակելու պահանջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Յըլդըրըմի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Մերկելն ընդգծել է, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները շարունակում են դժվարին ժամանակաշրջանում լինել: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է քայլ առ քայլ ջանքեր գործադրել այդ խնդիրների հաղթահարման համար:

Բացի այդ, Մերկելն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում իրավական հարցերում առկա խնդիրների վրա՝ նշելով, որ ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո երկիրը պետք է հավատարիմ մնա իրավական պետության սկզբունքներին և չափավոր քայլեր ձեռնարկի:

Անդրադառնալով Թուրքիայի՝ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացմանը՝ կանցլերը հիշեցրել է, որ իրենց այս հարցում արդեն հայտնել են նախապայմանների մասին:

Թուրքիայի վարչապետն իր խոսքում անդրադարձել է քրդական ուժերի (PKK, YPG, PYD) դեմ իրենց պայքարին՝ նշելով, որ իրենց այդ կառույցները ահաբեկչական են համարում, ուստի կոչ են անում Գերմանիային դրանց դեմ պայքարում լինել իրենց կողքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]