1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանի ու Թիլերսոնի հանդիպումը շարունակվել է ավելի քան երեք ժամ

Էրդողանի ու Թիլերսոնի հանդիպումը շարունակվել է ավելի քան երեք ժամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ավելի քան երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահականից արված հայտարարության մեջ նշվել է, որ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, ահաբեկչության դեմ պայքարի հարցն ու երկկողմ հարաբերությունները: Հատուկ անդրադարձ է կատարվել Սիրիայի և Իրաքի իրադրությանը: «Հանդիպմանը Թիլերսոնին են ներկայացվել այս հարցերում Թուրքիայի նախապատվություններն ու ակնկալիքները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանդիպման վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը նշել է, որ Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման հարցում Թուրքիան որևէ սահմանափակում ամերիկյան կողմին չի ներկայացրել:

Փետրվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում հարաբերությունները լարվել են Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների պատճառով: Սիրիական Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում Թուրքիան թիրախավորում և հարվածներ է հասցնում քուրդ զինյալներին, մինչ ամերիկյան կողմը հայտարարում է քուրդ զինյալներին ահաբեկչական սպառնալիք չհամարելու, նրանց աջակցելու մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]