Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների վարկանիշը նոր հակառեկորդ Է սահմանել

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների վարկանիշը նոր հակառեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշը շարունակում Է ընկնել կուսակցության մեջ կատարված կադրային վերադասավորումների ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են փետրվարի 15-ին հրապարակված հարցման տվյալները, որն ARD հեռուստաալիքի պատվերով կատարել Է infratest dimar սոցիոլոգիական ինստիտուտը:

Հետազոտության համաձայն՝ ներկայում ԳՍԴԿ-ին աջակցում Է գերմանացիների ընդամենը 16 տոկոսը: Երկրի հնագույն կուսակցության ժողովրդականության ցուցանիշները երկու շաբաթ առաջ այդ ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցման պահից իջել են երկու տոկոսային կետով:

Ըստ infratest dimar-ի հարցման արդյունքների՝ Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների պահպանողական դաշինքի եւ Ձախ կուսակցության վարկանիշները չեն փոփոխվել. քաղաքական ուժերն առաջվա պես վայելում են ընտրողների համապատասխանաբար 33 տոկոսի եւ 11 տոկոսի աջակցությունը:

Հարցումն անցկացվել Է փետրվարի 13-ից 15-ը: Դրան մասնակցել են ԳԴՀ-ի շուրջ հազար քաղաքացիներ:

Փետրվարի 13-ին ԳՍԴԿ-ի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին, իսկ կուսակցության վարչությունը միաձայն այդ պաշտոնին առաջադրել Է Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Անդրեա Նալեսին: Ապրիլի 22-ին նշանակված Է ԳՍԴԿ-ի արտահերթ համագումարը, որը կընտրի նրա նոր ղեկավարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]