Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆլորիդայի դպրոցի հրաձիգը խոստովանել Է կատարածը

Ֆլորիդայի դպրոցի հրաձիգը խոստովանել Է կատարածը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայի դպրոցի աշակերտների վրա հրազենով հարձակման մեջ կասկածվող 19-ամյա Նիկոլաս Քրուզը խոստովանել Է կատարածը: Այդ մասին, ինչպես փետրվարի 15-ին հայտնել Է Associated Press գործակալությունը, ասված Է Բրոուարդի օկրուգի շերիֆի գրասենյակի հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցաքննության ընթացքում Քրուզը ոստիկանությանն ասել Է, որ «սկսել Է գնդակահարել դպրոցկաններին, որոնց տեսել Է միջանցքներում եւ դպրոցի տարածքում»: Նա պատմել Է, որ, երբ նրանք սկսել են փախչել, որոշել Է «նետել իր AR-15 հրացանը եւ բաճկոնակը», որ խառնվի ամբոխի հետ:

Դատարանը Քրուզին թողել Է կալանքի տակ՝ առանց գրավով ազատվելու հնարավորության: Նրան կանխամտածված սպանության մեղադրանքներ են առաջադրվել 17 կետով:

Փետրվարի 14-ին դպրոցում տեղի ունեցած հրաձգութան զոհ Է դարձել 17 մարդ: Հինգ վիրավորներ, որոնց ընդունել են տեղի հիվանդանոց, գտնվում են կյանքին սպառնացող ծանր վիճակում: Ընդամենը վիրավորվել Է 14 մարդ:

19-ամյա Քրուզն ավելի վաղ եղել Է այդ դպրոցի աշակերտ, սակայն հեռացվել Է կարգապահության խախտման պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]