Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մխիթարյանը մեծ աշխատանք կատարեց «Էստերսունդ»-ի դեմ խաղում. Արսեն Վենգեր

Մխիթարյանը մեծ աշխատանք կատարեց «Էստերսունդ»-ի դեմ խաղում. Արսեն Վենգեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, Մխիթարյանը հրաշալի աշխատանք կատարեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Էստերսունդ»-ի դեմ խաղում:

«Նա շատ աշխատանք կատարեց դաշտում «զինագործների» համար, և այն իր դրական արդյունքը տվեց: Մխիթարյանը քիչ-քիչ հարմարվում է «Արսենալ»-ի խաղին, և նա հրաշալի հանդիպում անցկացրեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով (0:3) հաղթեց «Էստերսունդ»-ին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]