Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի կոալիցիայի հարվածներից ռուսների զոհվելու մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի կոալիցիայի հարվածներից ռուսների զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով կարող էին զոհվել հինգ ռուսներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարյուրավոր ռուսների զոհվելու» մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունները նա անվանել է «դասական ապատեղեկատվություն»:

«Նրանք 400-ը չեն, 9-ը չեն, 100-ը չեն և ոչ էլ 10-ը»,- ընդգծել է դիվանագետը՝ շեշտելով, որ խոսքը կարող է գնալ հինգ զոհերի մասին, ենթադրաբար ռուսների:

«Կան նաև տուժածներ, բայց այդ ամենը ճշտել է պահանջում, մասնավորապես, և առաջին հերթին, իհարկե քաղաքացիության. արդյոք նրանք բոլորը հանդիսանում են Ռուսաստանի կամ այլ երկրների քաղաքացիներ»,- ավելացրել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ խոսքը չի գնում ռուսաստանցի զինծառայողների մասին: Նրա խոսքով, սիրիական հակամարտության գոտում «տարբեր նպատակներով» գտնվում են բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր տարածաշրջաններից, այդ թվում՝ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից: «Նրանց բոլորին հետևելը դժվար է»,- ասել է Զախարովան:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]