1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահն ընդունել է Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարին

Նախագահն ընդունել է Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, 
տնտեսական հարցերով պետնախարարին
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում շնորհավորելով Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնում վերանշանակվելու և տնտեսական հարցերով պետնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նախարարը կշարունակի իր ակտիվ գործունեությամբ նպաստել երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը: 


Նշելով, որ Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ձևավորված ամուր փոխգործակցության և միջպետական հարաբերություններում արձանագրված առաջընթացի մասին:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին և ժողովրդին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև Հայաստանում ապաստանած սիրիահայերին Քուվեյթի Պետության կողմից տրամադրված աջակցության համար:

Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարն ընդգծել է, որ իր երկրում մեծագույն հարգանք են տածում հայ համայնքի և բարեկամ հայ ժողովրդի հանդեպ, ինքն էլ անձամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, որտեղ, որպես զբոսաշրջիկ, հաճախ է այցելում և նույնը խորհուրդ տալիս իր հայրենակիցներին: Նախարարը գոհունակությամբ է նշել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստեղծված արդյունավետ համագործակցության մասին և ընդգծել, որ այն նոր ծրագրերով, ինչպես նաև փորձի փոխանակմամբ խորացնելու նպատակով իր հայ գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Քուվեյթ: Նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի հավաստմամբ, այդ այցի շրջանակներում նախատեսվում է նաև հուշագրի կնքում երկու նախարարությունների միջև:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Քուվեյթի Պետության աջակցությամբ տարեցների համար արժանավայել պայմանների ստեղծման՝ ծերանոցի նոր մասնաշենքի կառուցման կապակցությամբ՝ ընդգծելով, որ խնամքի կարիք ունեցող մարդկանց օգնելը աստվածահաճո գործ է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]