Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բասքըն Օրանը Էրդողանին դատի է տվել երկրի մտավորականությանը դավաճան անվանելու համար

Բասքըն Օրանը Էրդողանին դատի է տվել երկրի մտավորականությանը դավաճան 
անվանելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք մտավորական Բասքըն Օրանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դատի է տվել: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: 

Թուրքիայում հունվարի 23-ին հայտնի 170 մտավորականներ և գործիչներ  նամակ էին գրել երկրի իշխանություններին և պահանջել նպաստել Սիրիայում կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծմանը և  դադարեցնել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողությունը:

Անդրադառնալով մտավորականների քայլին՝ Էրդողանը նրանց անվանել էր դավաճաններ:

Բասքըն Օրանը դատարան հայց է ներակայացրել և Էրդողանին մեղադրել երկրի մտավորականությանը վիրավորելու մեջ:

Նամակը ստորագրած 170 հոգանոց խմբի մեջ էին գտնվում մտավորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ:

Խմբի մեջ էին գտնվում «Ակօս»-ի հիմնադիր Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, հայտնի թուրք լրագրող Այշե Հյուրը,  Հասան Ջեմալը, Բասքըն Օրանը, «Ակօս»-ի և Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, պատմաբան Թաներ Աքչամը և այլք: 

Նամակը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել էր Թուրքիայի մեջլիսի բոլոր պատգամավորներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]