Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գրեգ Սարկիսյանը ՀՀ սփյուռքի նախարարին ներկայացրեց Սփյուռքի հայկական դպրոցների հիմնախնդիրները

Գրեգ Սարկիսյանը ՀՀ սփյուռքի նախարարին ներկայացրեց Սփյուռքի հայկական 
դպրոցների հիմնախնդիրները

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության «Զորյան» ինստիտուտի նախագահ Գրեգ Սարկիսյանին և ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Եգանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց «Զորյան» ինստիտուտի կատարած գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները, որոնք վկայում են Ինստիտուտի մեծ ներուժի մասին: Նա առանձնակի կարևորեց հայապահպանության, հայ ինքնության և արևմտահայերենի պահպանմանն ուղղված նրանց ջանքեր:

Գրեգ Սարկիսյանը անդրադարձավ Սփյուռքի հայկական դպրոցների հիմնախնդիրներին, գիտականորեն հիմնավորեց աշակերտների թվի նվազման, դպրոցների փակման և արևմտահայերենի կրողների նվազման, այլ կրթական խնդիրների պատճառահետևանքային կապերը, տարբեր տարածաշրջանների և Սփյուռքի տարբեր շերտերի վարքագծի, հայապահպանության վերաբերյալ դիրքորոշումների միջև զուգահեռներ տարավ և կարևորեց բարոյահոգեբանական մթնոլորտը, որը ուղղորդող է դառնում լեզվի և ինքնության պահպանման գործընթացում: Նա նշեց, որ լեզվի պահպանությունը հայության համար գոյաբանական խնդիր է, և պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի Հայոց պետության և սփյուռքյան այն կառույցների կողմից, որոնք զբաղվում են կրթական և, մասնավորապես լեզվի պահպանության խնդիրներով: Սփյուռքահայ գիտնականը նշեց, որ պետք է փոխվի Սփյուռքի հայկական դպրոցների մոդելը, մեթոդաբանությունն ու առողջ ստեղծարար միջավայր ձևավորվի, որպեսզի երեխան ապրի և խաղա հայերենով: «Չափազանց կարևոր է, որ հայկական դպրոցները կապվեն միմյանց հետ, հայրենիքի հետ: Առանց հայրենիքի չի կարող Սփյուռք լինել, և ինչ պետք է անենք, որ Հայաստանը դարձնենք  լույսի օջախ»:

Քննարկվեց Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մշակված՝ արևմտահայերենի պահպանման ու զարգացման ռազմավարությանն առնչվող հարցեր:

Ամփոփելով քննարկումը՝ նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ արևմտահայերենի պահպանմանն ու տարածմանն ուղղված այն աշխատանքներին ու ծրագրերին, որոնք հայական շահագրգիռ կառույցների հետ համատեղ իրականացվում են: Նա կարևորեց Հայաստանի և Սփյուռքի  ողջ գիտական, մանկավարժական կազմակերպչական ներուժի համախմբումը՝ լուծելու Սփյուռքի հայկական դպրոցների առջև ծառացած խնդիրները և մշակելու ու իրականացնելու որոշակի համալիր ծրագիր՝ ուղղված արևմտահայերենի անաղարտության պահպանմանը, ստեղծելու միասնական դասագրքեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]