Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական պատվիրակությունը Հնդկաստանում կմասնակցի «WCIT-2018»-ին

Հայկական պատվիրակությունը Հնդկաստանում կմասնակցի «WCIT-2018»-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 15-ին ընդունել է ԻՏՁՄ (UITE) ներկայացուցիչներին` միության նախագահ Ալեքսանդր Եսայանի գլխավորությամբ:  

Կողմերը քննարկել են փետրվարի 19-21-ը Հնդկաստանում անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին» («WCIT») Հայաստանի պատվիրակության մասնակցության մանրամասները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովում ներկայացվածության ձևաչափին, քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր:

Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում ընդգրկված են ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ: ՀՀ կառավարությունը կներկայացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը: 

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը, կարևորելով «WCIT 2019»-ի կազմակերպումը Հայաստանում, ընդգծեց, որ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապեր ձեռք բերելուն։

«WCIT»-ն տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային ՏՏ ոլորտի 2-3 հազար առաջատարներ` շուրջ 100 երկրներից։ 

Այս տարվա մասնակցության փորձն օգտակար կլինի եկող տարի համաժողովի նախապատրաստական աշխատանքներն անցկացնելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]