Պետական բժշկական համալսարանը ձեռք կբերի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի բաժնետոմսերը
17:44, 15 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը համաձայնություն տվեց, որպեսզի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ձեռք բերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը՝ 2.5 մլրդ դրամով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ համալսարանը նախատեսում է ընդլայնել գիտակրթական, հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանները: «Արդյունքում, կիրականացվի 4.5-5 մլրդ դրամի կապիտալ ներդրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մկրտչյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում