Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացի հոգեբաններն ամբողջ աշխարհի համար հաշվել են «երջանիկ մարդու» աշխատավարձը

Ամերիկացի հոգեբաններն ամբողջ աշխարհի համար հաշվել են «երջանիկ մարդու» աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրջինիայի եւ Փերդյուի համալսարանների (Ինդիանայի նահանգ) հոգեբանները պարզել են եկամտի միջին օպտիմալ չափն ամբողջ աշխարհում. տարեկան 95 հազար դոլարը թույլ Է տալիս մեկ մարդուն լիովին գոհ լինել կյանքից, իսկ հուզական հավասարակշռության համար բավարար կլինի նաեւ տարեկան 60-75 հազար դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է MarketWatch-ը՝ հղում անելով այն հետազոտությանը, որը հրապարակված Է Nature Human Behavior ամերիկյան հանդեսում:

Երեխաներ ունեցող ընտանիքներին ավելի շատ փող կպահանջվի, բայց ցանկալի միջոցների աճն ուղղակի կախվածության մեջ չԷ ընտանիքի անդամների թվաքանակից:

Աշխարհագրական տարբերություններն անխուսափելի են. ավստրալացիներին երջանիկ լինելու համար մեկ մարդու հաշվով տարեկան հարկավոր Է 125 հազար դոլար, Հյուսիսային Ամերիկայի բնակիչներին՝ 105 հազար դոլար, Արեւմտյան Եվրոպայի բնակիչներին՝ 100 հազար դոլար: Մինչդեռ Արեւելյան Եվրոպայում օպտիմալ մակարդակն զգալիորեն ցածր Է՝ տարեկան 45 հազար դոլար, Հարավային Ամերիկայում Էլ ավելի ցածր Է՝ 35 հազար դոլար:

Գիտնականները վերլուծել են աշխարհի 164 երկրներում 1,7 մլն մարդկանց համար Gallup կոնսալտինգային ընկերության համաշխարհային վարկանիշի տվյալները եւ աշխատավարձի մակարդակը համադրել կյանքից բավարարվածության մակարդակի հետ: Որքան ավելի Է եկամուտը գերազանցում օպտիմալ մակարդակը, մարդն այնքան ավելի քիչ Է ուրախանում կյանքով, պնդում են հետազոտության հեղինակները: Գիտնականների հաշվարկների համաձայն, երջանկությունն ավելի Էժան Է նստում տղամարդկանց (տարեկան 90 հազար դոլար), քան կանանց վրա (տարեկան 100 հազար դոլար), տարրական կրթությամբ մարդկանց բավարար կլինի 70 հազար դոլարը, իսկ բարձրագույն կրթությամբ մարդուն կպահանջվի 115 հազար դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]