Թրամփը Ֆլորիդայի դպրոցում ողբերգության պատճառը համարում Է հրաձիգի հոգեկան հիվանդությունը
17:23, 15 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ Ֆլորիդայի նահանգում ողբերգության պատճառը, որտեղ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 15 մարդ Է զոհվել, մեղադրյալ Նիկոլաս Քրուզի հոգեկան խանգարումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի ղեկավարը, որը զենքի ազատ վաճառքի կողմնակից Է, փետրվարի 15-ին գրել Է Twitter-ի իր Էջում:
«Կան այն բանի բազմաթիվ նշաններ, որ Ֆլորիդայում հրաձիգը հոգեպես անառողջ Էր, նրան նույնիսկ դպրոցից հեռացրել Էին վատ ու տարօրինակ վարքագծի համար,-գրել Է Թրամփը:-Հարեւաններն ու համադասարանցիները գիտեին, որ նա մեծ խնդիր Է ներկայացնում: Անհրաժեշտ Է մշտապես իշխանություններին իրազեկել նման դեպքերի մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում